Շնորհակալություն՝ Նազելի Բաղդասարյանին, հաջողություն՝ նորանշանակ մարզպետին. Գյումրիում էր ՏԿԵ նախարարը

Աննա Կոստանյան 30.01.2023 - 14:12
30.01.2023 - 14:12 դիտում

Նախ շնորհակալություն Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանին համագործակցային ու արդյունավետ աշխատանքի, բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու եւ մարզի խնդիրները դիտակետում պահելու համար. Գյումրիում էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ամենը ստացվել է փոխադարձ վստահության ու աշխատանքի շնորհիվ. նշեց Շիրակի նախկին մարզպետը:
Նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքապետներին այսօր ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին:Վերջինս ՙԱրփի լիճ՚ ազգային պարկի տնօրենն էր նախքան մարզպետ նշանակվելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ