ՇՄ-ում անասունների պատվաստումների գործընթացը տեղի է ունեցել լուրջ թերացումներով

20.07.2022 - 20:06 դիտում

Ելնելով տարածաշրջանում եւ հանրապետության առանձին մարզերում կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային իրավիճակից եւ ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» օրենքով` հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու եւ այն պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի գյուղատնտեսության նախարարությունը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված անասնահակահամաճարակային միջոցառումներ: Պարզվում է՝ այս տարի ՇՄ-ում պատվաստումների գործընթացը տեղի է ունեցել լուրջ թերացումներով: Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար Շիրակի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Շիրակի մարզպետի ղեկավարությամբ: Ներկա էին նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյաննը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարներն ու համաճարակաբանները :

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ