Շղթայական ավտովթար Մարմարաշեն գյուղի մոտակայքում

29.12.2024 - 12:55 դիտում

Դեկտեմբերի 29-ին` ժամը 08:28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կան 5 տուժած և 1 զոհ:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ