Նոյեմբերի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում՝ մոտ 1,5 կմ հատվածում, բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Ժամանել են փրկարար ծառայության և պարեկային խմբեր:
Մեծ թվով պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարը մոտ 1,5 կմ-ում է եղել, և առաջացել է խցանում:
Ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: