Շիրակ-Կամո ճանապարհը շահագործման կհանձնվի ամռանը

Աննա Կոստանյան 29.04.2021 - 15:22
29.04.2021 - 15:22 դիտում

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կամո բնակավայրում բուռն շինարարություն է ընթանում: Երեք տասնամյակ Շիրակ բնակավայրից Կամո տանող ճանապարհը հիմնանորոգում չէր տեսել: Այժմ համաշխարհային բանկի միջոցներով ամբողջովին կվերանորոգվի ճանապարհը:

Գյուղ տանող 4 կմ երկարությամբ ճանապարհից բացի, այս ծրագրով կհիմնանորոգվի նաեւ միջհամայնքային՝ 1600 մետր երկարությամբ ճանապարհը: Աշխատանքի արժեքն ամբողջությամբ շուրջ մեկ միլիոն դոլար է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ