Շիրակի և Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում․ որոշ տեղերում մառախուղ է

Աստղիկ Խաչատրյան 18.12.2021 - 12:48
18.12.2021 - 12:48 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ