Շիրակի պարեկները հայտնաբերեցին փախցրած մեքենան և փախցնողին

Աննա Կոստանյան 26.01.2023 - 16:58
26.01.2023 - 16:58 դիտում

Հունվարի 24-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղի 21-ամյա մի բնակիչ: Ըստ հաղորդման` մոտ երկու ժամ առաջ ինչ-որ մեկը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, տան մոտից փախցրել էր «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան: Դեպքին տեղյակ պահվեցին նաև գիշերային ծառայություն իրականացնող պարեկները:
Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին Շիրակի մարզում և 32-ամյա մի տղամարդու ձերբակալելուց հետո տեղափոխեցին ոստիկանության Ախուրյանի բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ