Շիրակի ոստիկաններն ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Աստղիկ Խաչատրյան 27.01.2023 - 20:26
27.01.2023 - 20:26 դիտում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Շիրակի մարզի պարեկների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Հունվարի 20-ին Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին, իսկ 25-ամյա երիտասարդի վարած մեքենան տարել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածի խուզարությամբ հայտնաբերվեցին չորացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, կանեփի սերմեր, ապակե 3 սրվակ, որոնցից 2-ի մեջ հեղուկ կար, իսկ երրորդում՝ մոխրացած հետքեր: Բացի այդ, երիտասարդի կոշիկի միջից իրավապահները հայտնաբերեցին գաղտնի փականով ծալովի դանակ:
Երիտասարդի հայտնածով՝ զանգվածները թմրանյութ են, որոնք պատրաստել էր վայրաճ կանեփից, իսկ սրվակների հեղուկը ցավազրկող էր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական մարմին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ