Շիրակի մարզպետի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները

Աննա Կոստանյան 25.01.2023 - 23:41
25.01.2023 - 23:41 դիտում

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ Խորհրդականները երկուսն են՝ ՇՊՀ-ի դասախոս, «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, օգնականները ևս երկուսն են՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։
Ավելի վաղ տեղակացրել էինք, որ Նազելի Բաղդասարյանը վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ