Շիրակի մարզում ոռոգման ջրի խնդիրը լուծում կգտնի

Աննա Կոստանյան 7.07.2021 - 18:30
7.07.2021 - 18:30 դիտում

Վերջին օրերին Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ոռոգման ջրի բացակայության պատճառով մի քանի անգամ փակել էին Երեւան-Գյումրի ավտոճանապարհը՝ պահանջելով խնդրի շուտափույթ լուծում:

Բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այսօր Շիրակի մարզ կատարած հերթական այցից, Շիրակի մարզպետի, համայնքապետների հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում Սարգսյանը շեշտեց, որ հենց այսօրվանից կսկսվեն, ըստ նախատեսված պլանի, Կառնուտի ջրամբար ոռոգման ջուր հասցնելու աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ