«Դանակը ոսկորին է հասել». շինարարություն՝ առանց նախագծի

27.01.2022 - 18:11 դիտում

Շիրակ բնակավայրում այս ցուրտ ամիսներին ամենամեծ հոգսը ամեն օր գյուղամիջից դույլերով ու տարբեր տարաներով տուն ջուր հասցնելն է. շուրջ 160 ընտանիք է օգտվում այս աղբյուրներից, որովհետեւ ջրագծերը սառել են, ու ջուրը տուն չի հասնում: «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց գյուղում ջրագծի կառուցում, ինչպես ծրագրի ղեկավարն է նշում, այն ժամանակ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ընկերության հետ բանավոր պայմանավորվածությամբ: Արդեն 4-րդ տարին է շինարարությունն ավարտված է, բայց  «Վեոլիա ջուր» ընկերությունը պահանջում է նախագիծ՝ ջրագիծը գործարկելու համար, ինչը չկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ