Շիրակի մարզում խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Աննա Կոստանյան 8.12.2020 - 12:51
8.12.2020 - 12:51 դիտում

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Անիի բաժին բերման Է ենթարկվել 35-ամյա Լևոն Ս.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լևոն Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ