Շիրակի մարզում այրվել է մոտ 10 հա ցորենի հնձած արտ

Աննա Կոստանյան 20.09.2022 - 19:50
20.09.2022 - 19:50 դիտում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 13։06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրափի գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:36-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և մոտ 10 հա ցորենի հնձած արտ:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ