Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

4.11.2022 - 20:39 դիտում

Նոյեմբերի 3-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն Ազատան-Գյումրի ճանապարհին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Ախուրյանի բաժին են տեղափոխել 21 և 27 տարեկան գյումրեցի երկու երիտասարդի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրագույն զանգվածով կաթուցիչներ, մոտ 15 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ և մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով: Վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է:

Երիտասարդներն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ