Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյուն է տեղում

Աննա Կոստանյան 21.11.2020 - 12:41
21.11.2020 - 12:41 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ