Շիրակի մարզի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Զարիշատ գյուղում

Աննա Կոստանյան 18.07.2022 - 14:07
18.07.2022 - 14:07 դիտում

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 17-ին Շիրակի մարզի Զարիշատ գյուղում հայտնաբերել և բաժին են ներկայացրել Վարանցով Ս.-ին, որը 2021 թ. հունիսի 25-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ