Շիրակի մարզի ներկայացրած 31 սուբվենցիոն ծրագրերից 20-ը հաստատվել են

Աննա Կոստանյան 13.03.2023 - 18:03
13.03.2023 - 18:03 դիտում
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անցկացված նիստերի ընթացքում արդեն քննարկվել և հաստատվել են Շիրակի մարզի ներկայացրած 31 ծրագրից 20-ը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
2023 թվականին Շիրակի մարզի համայնքները տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել՝ 130 ենթածրագրերով, որոնց նախնական արժեքը կազմում է 10 մլրդ 76 մլն դրամ։
Արդեն վերջնական հաստատված 20 ծրագրերի ընդհանուր գումարը 5 մլրդ 713 մլն դրամ է։
Վերջին նիստի ժամանակ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է հինգ ծրագիր՝ 2-ը՝ Գյումրի համայնքից, 2-ը՝ Ախուրյան և 1-ը՝ Աշոցք։
«Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 551 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 1 մլրդ 147 մլն 983 հազար դրամ։ Փողոցների ընդհանուր երկարությունը 7951 մ է։
«Գյումրի համայնքի թվով 8 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 մլն 434 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 42 մլն 945 դրամ, այլ ներդրողների համաֆինանսավորումը՝ 9 մլն 543 հազար դրամ։ Ծրագրից օգտվելու է 254 շահառու, ընդհանուր մակերեսը՝ 2282 քմ։
«Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում (2 փուլով)» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 331 մլն 910 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 149 մլն 359 հազար դրամ։ Փողոցների ընդհանուր երկարությունը 4913 մ է, որից 2023 թվականին նախատեսված է 1193 մ։
«Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 108 մլ 408 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 59 մլն 624 հազար դրամ։ Ծրագրից օգտվելու է 430 տնային տնտեսություն՝ 1270 մարդ։ Գազատարի երկարությունը կազմում է 6460 մ։
«Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 47 մլն 995 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 28 մլն 797 հազար դրամ։ Ծրագրից օգտվելու է 217 տնային տնտեսություն, գազատարի երկարությունը կազմում է 2206 մ։
Հինգ ծրագիրը միասին կազմում է 3 մլրդ 134 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 1 մլրդ 428 մլն, համայնքների համամասնությունը՝ 1 մլրդ 696 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 9 մլն 543 հազար դրամ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ