Շիրակի մազպետը՝ ի պատասխան մսագործ-մսավաճառների

7.02.2025 - 17:36 դիտում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մարզի մսագործ- մսավաճառների բողոքի ակցիաներին:Հիշեցնենք, որ նրանց բողոքը կապված է պարտադիր սպանդանոցային մորթի հետ: Մարզպետն իր խոսքում նշել է , որ ըստ ՀՀ որդեգրած քաղաքանության,  ոչ սպանդանոցային մսի վաճառք չի լինելու՝ ելնելով առաջին հերթին բնակիչների առողջության անվտանգության նկատառումներից: Մարզպետն առանձնացրել է կառավարության այն ծրագրերը,  որոնք աջակցում են սպանդանոցների կառուցմանը, իր խոսքում Առուշանյանը շեշտել է,  որ կառավարությունը կաջակցի նաև համայնքապատկան սպանդանոցների կառուցման ծրագրերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ