«Շիրակի Ձմեռ»-ը կանցկացվի փետրվարի 26-ին Մեծ Սարիարում

Աննա Կոստանյան 10.02.2022 - 17:26
10.02.2022 - 17:26 դիտում

Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի Ձմեռ» փառատոնը։
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել մարզում «Շիրակի Ձմեռ» փառատոնի անցկացումը տարբեր համայնքներում, որի նպատակը մարզի բնակչության ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է։ Միջոցառումը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից, անցկացվելու են դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ