Շիրակի կայազորի զինդատախազն ազատվել է պաշտոնից. կադրային փոփոխություններ դատախազությունում

Աննա Կոստանյան 14.01.2025 - 10:47
14.01.2025 - 10:47 դիտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

• Արևիկ Ավոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

• Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնից:

• Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

• Ռոբերտ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

• Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

• Անի Խուդավերդյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

• Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

• Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

• Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

• Կոտայքի մարզի դատախազության դատախազ Արսեն Եղիազարյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

• Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Խալուհի Մովսիսյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

• Հրանտ Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գառնիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Վիգեն Միլիտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի դատախազության դատախազ Ռաֆիկ Դոխոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

• Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

• Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Մանանդյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

• Արմավիրի մարզի դատախազության դատախազ Դիանա Կյուրեղյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

• Շիրակի մարզի դատախազության դատախազ Ռոլանդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

• Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Սուքիասյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

• Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գևորգ Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Տավուշի մարզի դատախազության դատախազ Արևիկ Մարտիրոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

• Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սևադա Ադամյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

• Հովհաննես Աղասարյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

• Լոռու մարզի դատախազության դատախազ Արտաշես Սահակյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

• Լիլիթ Նիկողոսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

• Արարատի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

• Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

• Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Սաֆարյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

• Տավուշի կայազորի զինվորական դատախազ Արտաշես Ոսկանյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

• Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մարտիրոսյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Արտակ Ավետիսյանը նշանակվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

• Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էրիկ Աղաբալյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

• Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

• Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

• Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

• Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Հարություն Անդրեասյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

• Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ելենա Կարապետյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

• Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

• Տավուշի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

• Սյունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը փոխադրվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

• Շիրակի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

• Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը փոխադրել է Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

• Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ