«Շիրակի ամենամեծ կապիտալը մշակույթն է».ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը Գյումրիում էր

Ալլա Բաղդասարյան 18.07.2022 - 16:36
18.07.2022 - 16:36 դիտում

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:Վերջինիս նախ հյուրընկալեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:Մարզպետը նշեց՝ մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ասելիք եւ անելիք շատ կա :

Նախարարի տեղակալը նկատեց.Նազելի Բաղդասարյանն իր ճանաչած ամենամշակութային մարզպետն է, իսկ Շիրակի ամենամեծ կապիտալը մշակույթն է։Այնուհետեւ հանդիպում՝ մարզում գործող մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց ԿԳՄՍՆ դրամաշնորհային մրցութային համակարգի նպատակներին եւ ակնկալվող արդյունքներին, միջմարզային-միջհամայնքային համագործակցությանը, առավել շատ կրթամշակութային ծրագրեր մարզում իրականացնելուն, գեղարվեստական կրթության եւ գեղագիտական դաստիարակությանն առնչվող հարցերի։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ