«Շերեմետևո» օդանավակայանի ներկայացուցիչը՝ Մոսկվա-Երևան հետաձգված չվերթի մասին

24.03.2024 - 21:04 դիտում

ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 16.12-ին կայացել է Մոսկվա-Երևան հետաձգված չվերթը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցիչ Աննա Զախարենկովային։

Նշենք, որ չվերթը հետաձգվել էր, քանի որ ուղևորուհիներից մեկը հայտարարել էր, որ իր պայուսակում ռումբ կա։

«Չվերթին նախապատրաստվելիս ուղևոր Վոլոշինա Յ.Վ. – ն, ծնված 1967 թվականին, հայտարարել էր, որ իր ձեռքի ուղեբեռում պայթուցիկ սարք կա»,-ասել է Զախարենկովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ