Շենքի բակում 29-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Աննա Կոստանյան 2.05.2022 - 16:04
2.05.2022 - 16:04 դիտում

Երեկ՝ մայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։  Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ