«Շատ եմ կարևորում թատրոնի գործունեությունը, քանզի այն այցեքարտն է մեր քաղաքի, մեր մարզի». Ն. Բաղդասարյան

Աննա Կոստանյան 25.03.2022 - 18:09
25.03.2022 - 18:09 դիտում

Շատ եմ կարեւորում թատրոնի գործունեությունը, քանզի այն այցեքարտն է մեր քաղաքի, մեր մարզի համար,-ասել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը արվեստագետների հետ հանդիպման ընթացքում:
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Շիրակի մարզպետը հյուրընկալել է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, «Մտորումների թատրոնի» հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակութային վերոնշված օջախներում առկա խնդիրներին:Լյուդվիգ Հարությունյանը հատկապես մասնավորեցրել է թատրոնի պատուհանների ու որմնանկարի մասին հարցը:Մարզպետի ուշադրությանն է ներկայացվել նաեւ տիկնիկային թատրոնի տանիքի նորոգման խնդիրը, «Մտորումների թատրոնի» առաջիկայում սպասվելիք ծրագրերը:Անդրադարձ է եղել նաեւ արվեստագետներին պետական պարգեւներ, պատվավոր նոր կոչումներ շնորհելուն վերաբերող հարցերին։
Արվեստագետները իրենց հերթին կարեւորել են մարզային իշխանությունների ջերմ վերաբերմունքն ու համագործակցության պատրաստակամությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ