Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա են անցկացնում

Աննա Կոստանյան 28.11.2020 - 16:32
28.11.2020 - 16:32 դիտում

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով միջազգային կառույցներին ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիների:Բողոքի ակցիայի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեց, որ բոլոր միջազգային կառուցներից պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դերասան Հրանտ Թոխատյանը իր ելույթում խնդրեց բոլորին բարձրացնել այս խնդիրները ավելի ակտիվ ու ինտենսիվ: «Որքան շատ գնա մեր բողոքը միջազգային ատյաններ, միգուցե, վայրկյան առաջ կարողանանք լուծել մեր տղաների հարցը: Եկեք սկսենք»,- ասաց Թոխատյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ