Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ում անցկացվեց շախմատի բլից մրցաշար՝ նվիրված մարզադպրոցի համահիմնադիր եւ նախկին տնօրեն Աշոտ Գրիգորյանի հիշատակին։ Քաղաքում հայտնի ընկեր Աշոտն օգոստոսի 20-ին կդառնար 60 տարեկան, ուստի հենց այդ օրն էլ մեկնարկեց Աշոտ Գրիգորյանին նվիրված հուշամրցաշարը: