Նպաստավոր պայմաններ են ստեղծվում Հայաստանում իրենց բիզնեսը զարգացնել ցանկացող օտարերկրյա ընկերությունների համար. Սինանյան

Անի Հովհաննիսյան 26.10.2022 - 20:31
26.10.2022 - 20:31 դիտում

«Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարարի գրասենյակից:Եվրոպայի հայերի միության համայնքային կառույցներից երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից և Բուլղարիայից մասնակցություն են ունեցել ֆորումին:
Ֆորումին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը և տարբեր երկրներից ժամանած գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին, հույս է հայտնել, որ Եվրոպայի հայերի միության առաջին պաշտոնական ֆորումը կարևոր հարթակ կդառնա և կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն Հայաստանում զարգացնել իրենց բիզնեսը:

Բացի այդ, երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացումը Եվրոպայի ներդրողների ներգրավմամբ ՏՏ ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական և մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցերը և Երևան-Սոֆիա ուղիղ չվերթերի վերականգնումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ