Նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո. ԱԳՆ մամուլի խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 30.06.2023 - 20:43
30.06.2023 - 20:43 դիտում

Ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է հետևյալը.

«ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:

2023 թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Որպես հաջորդ քայլ՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ-ի կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ