Կարլո Անչելոտին դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իտալացին պայմանագիր է կնքել և թիմի հետ կսկսի աշխատել մայիսի վերջից։
«Կարլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքական բերելը ոչ միայն ռազմավարական քայլ է։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք մտադիր ենք վերականգնել պատվո հարթակի վրա մեր առաջին տեղը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա նա կգլխավորի մոլորակի ամենամեծ թիմը։ Միասին մենք նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ»,- հայտարարել է CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։
65-ամյա մասնագետը կհեռանա «Ռեալից» Լա Լիգայի մրցաշրջանի վերջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումից հետո։
Կարլոն կդառնա Բրազիլիայի տղամարդկանց հավաքականի առաջին օտարերկրացի մարզիչը 1965 թվականից ի վեր: