Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար

7.05.2025 - 15:15 դիտում

Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի:

Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի. երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ, իհարկե, հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը:

Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք, իհարկե, որովհետև վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու «կողմ կամ դեմ» Նոր Սահմանադրության ընդունմանը»,- նշեց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ