Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

Աստղիկ Խաչատրյան 13.01.2025 - 19:31
13.01.2025 - 19:31 դիտում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։

Լյովա Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1998 թվականի նոյեմբերի25-ին Գյումրիում:

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի հունվարի 13-ին ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական։
2023 թվականի դեկտեմբերի 6-ից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։
2023 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի հունվարի 3-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբան։
2022 թվականի հուլիսի 1-ից 2023 թվականի նոյեմբերի 1-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջներն ընդունող մասնագետ-իրավաբան։
2021 թվականի հոկտեմբերի 20-ից 2022 թվականի հուլիսի 1-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի մասնագետ-իրավաբան։

Կրթություն

2024թ․-ից առ այսօր սովորում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
2022-2024թթ․ սովորել է «ՀՀ փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում։
2022-2024թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2016-2022թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։

Մասնագիտական զարգացման ծրագրեր

2024 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երևանում մասնակցել է «Financial Ombudsman’s Institute Navigating the Future: Crypto Assets and Blockchain» խորագիրը կրող կոնֆերանսին։
2024 թվականի հոկտեմբերին մասնակցել է Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված 15 ժամ տևողությամբ «Վարկեր, վարկային վերլուծություն» խորագիրը կրող դասընթացների շարքին։
2024 թվականի սեպտեմբերի 4-ին Երևանում մասնակցել է «Second Annual Armenian International Arbitration Conference» խորագիրը կրող կոնֆերանսին։
2023 թվականի հոկտեմբերի 23-24-ը Երևանում մասնակցել է «THE new era of dispute resolution» խորագիրը կրող կոնֆերանսին։
2022 թվականի նոյեմբերի 16-18-ը Լեհաստանում (ք․ Վարշավա) մասնակցել «SOLIDARITY ARBITRATION AND MEDIATION DAYS» խորագիրը կրող կոնֆերանսին։

Զինվորական ծառայություն

2017-2019թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Իրականացրել է մարտական հերթապահություն։ Զինվորական կոչումը՝ սերժանտ։

Այլ տեղեկություններ

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ: Անկուսակցական է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ