Նոր ՀՓՋ ՇՄ-ում. ԱԻ նախարարը Գյումրիում էր

28.06.2022 - 19:29 դիտում

Աշխատանքային այցով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Շիրակի մարզում այսօր այցելել է Անի, Արթիկ, Աշոցք, Ամասիա եւ Գյումրու Հրշեջ փրկարարական ջոկատներ: Ի դեպ, սա Գյումրիում մոտ մեկ տարի առաջ շահագործման հանձնված ՀՓՋ է, որը, նախարարի կարծիքով, բարձր որակ ու, ժամանակակից ստանդարտներին համաձայն, կառուցվածք եւ կահավորում ունի, հնարավորության դեպքում առաջիկայում կառուցվողները եւս ցանկալի է՝ այս մոդելի օրինակին հետեւեն: Նշենք, որ սա նախարար Արմեն Փամբուխչյանի նշանակումից հետո առաջին աշխատանքային այցն է Գյումրի: Նպատակն է վեր հանել առկա խնդիրներն ու անձամբ ծանոթանալ անձնակազմի հետ. նշեց Փամբուխչյանը: Շրջայցի ժամանակ Ամասիայում արդեն ծանոթ խնդրին առերեսվել է, ՀՓՋ համար նախատեսված բավարար պայմաններ չկան: Շենքային պայմանների խնդիրը մարզում առկա է միայն Ամասիայում, Աշոցքում կառուցվում է նոր մոդելի ՀՓՋ, որի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականին։ Արթիկում ու Անիում դրանք վերանորոգված են եւ ունեն բավարար պայմաններ. նշեց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ