6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի հյուսիս-արևելքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը 150 կիլոմետր խորության վրա է եղել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: