Նոր Զելանդիայում երեխաների աճյունների մնացորդներ են գտել աճուրդում վաճառված ճամպրուկներում

Աննա Կոստանյան 18.08.2022 - 14:40
18.08.2022 - 14:40 դիտում

Նոր Զելանդիայում աճուրդում ձեռք բերված ճամպրուկներում գտել են մարդու աճյունների մնացորդներ, որոնք պատկանում են երեխաների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ոստիկանությունը: Ավելի վաղ մարդու աճյունի մնացորդներ են հայտնաբերվել այն ճամպրուկներում, որոնք ձեռք են բերվել Օքլենդ քաղաքում այն իրերի սպառավաճառքի շրջանակներում անցկացված աճուրդում, որոնք մնացել Էին պահեստում:

Ճամպրուկները բաժին Էին ընկել տեղի ընտանիքներից մեկին, որը դրանք բերել Էր տուն, եւ, բացելով, այնտեղ հայտնաբերել Է մարդու աճյունների մնացորդներ: Հրատարակության տվյալներով՝ ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն Է սկսել: «Ես կարող եմ հաստատել, որ մենք, հերձման արդյունքների համաձայն, գործ ունենք երկու փոքրահասակ երեխաների մարմինների հետ, դրանք կրտսեր դպրոցական տարիքի են»,-հայտարարել Է ոստիկանական խուզարկու Տոֆիլաու Ֆաամանուիա Վաաելուան: Նրա հայտարարության տեսագրությունն իր կայքում հրապարակել Է New Zealand Herald թերթը:

Խուզարկուի խոսքով՝ զոհված երեխաները, ենթադրաբար, եղել են 5-ից մինչեւ 10 տարեկան: Նա հայտարարել Է, որ ոստիկանությունն աշխատում Է նրանց մահվան ժամանակը եւ վայրը պարզելու վրա, սակայն առաջին նշանները ցույց են տալիս, որ երեխաները կարող են մեռած լինել նրանց աճյունների մնացորդները հայտնաբերելուց մի քանի տարի առաջ: Նա նաեւ հայտնել Է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են վարում պահեստի շենքի վարձակալության կապակցությամբ: Վաաելուայի խոսքով՝ զոհերի ազգականները «գտնվում են Նոր Զելանդիայում», բայց ոստիկանությունը նաեւ համագործակցում Է Ինտերպոլի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ