Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը։
«Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք և վերջ: Շնորհակալ եմ ՏԵՐ։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է, անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- ինստագրամյան էջում գրել է Անահիտ Հակոբյանը։
Նա հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: