Նորվեգիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան

Աննա Կոստանյան 17.10.2022 - 13:02
17.10.2022 - 13:02 դիտում

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը` հայտնում է ԱԳՆ-ն։

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Արարատ Միրզոյանի և Աննիկեն Հյութֆիլդտի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 13։50, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 14:05: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով` ժամը 14:40:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ