Նորոգում և կտուրների փոփոխություն՝ Աշոցքի համայնքային կենտրոններում

24.10.2022 - 16:42 դիտում

Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար եւ Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման եւ վերակառուցման աշխատանքներն են ընթանում: Շիրակի մարզպետի հանձնարարությամբ՝ պատասխանատուները հետեւել են Աշոցք եւ Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման գործընթացին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։ Աշոցք բնակավայրում աշխատանքները բուռն ընթացքի մեջ են գտնվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ