Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների (այս երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան) ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միրզոյանը նշել է․
«Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում: Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ:
Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի: Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք»։
Eng⬇️
💬 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում:
Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ:
Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի:
Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում:
Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք:»
Eng⬇️
💬 “I attach particular importance to cooperation with the Nordic-Baltic States. This has very firm reasons. The first reason is that I believe that Nordic-Baltic States are the ones who stand firmly on the values of democracy and in a stance of protection of democracy worldwide. And being a democracy, an inexperienced one, but still a democracy, also understanding the concerns, understanding the threats, we attach particular attention to the cooperation in this format.
Of course, I very much hope that this cooperation and this format will give us, Armenia, an opportunity to learn how to promote and continue the democratic reforms that we have already launched, and I could say that we have some tangible success and results. But also we very much hope that you can help us in the process of EU integration and bringing Armenia closer to the European Union because we are a democracy, as I said.
I have the opportunity to discuss these issues with almost all of you as I have been visiting your countries, and I will be delighted to receive all of you, be it on bilateral visits or in this format, in my country, in Armenia. I want to constitute that we are on the same page, we share the same values, so I am also happy to see that there is an understanding of this situation and there is an understanding of the threats and also there is readiness to support us and we highly appreciate that.”
Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Четверг, 5 декабря 2024 г.