Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը մայրաքաղաքում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա

Աննա Կոստանյան 27.11.2024 - 12:25
27.11.2024 - 12:25 դիտում

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի են դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:

Նշված հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձյուն մաքրող մեքենաներ: Ավելի ուշ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև մայթերի մաքրման գործընթացը: Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները երթևեկելի են եղել՝ անգամ բարդ ռելիեֆային հատվածներում:

Հիշեցնենք նաև, որ 2009 թ. Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության հարակից տարածքներում առկա ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ