Նյու Յորքում հայերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը՝ կոչ անելով համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային

Աննա Կոստանյան 11.10.2020 - 11:31
11.10.2020 - 11:31 դիտում

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։ Ցույցի մասնակիցները գիշերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը, հաղորդում է տեղական CBS New York-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ