Նման առարկաներ նկատելու պարագայում խուճապի մի՛ մատնվեք և պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները

Անի Հովհաննիսյան 19.09.2022 - 13:12
19.09.2022 - 13:12 դիտում

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ընթացքում նաև ռմբակոծվել են Հայաստանի մի շարք բնակավայրեր և դրանց մերձակա տարածքներ։

Ելնելով ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ չպայթած արկերը, ականները և պայթուցիկ մնացորդները չափազանց վտանգավոր են և կարող են դառնալ մահվան պատճառ։ Այս մասին իրազեկում է Հումանիտար ազականազերծման կենտրոնը։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը հորդորում է․ Նման առարկաներ նկատելու պարագայում խուճապի մի՛ մատնվեք և պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները․

✔️Կա՛նգ առեք

✔️Խուճապի մի՛ մատնվեք

✔️Ձեռք մի՛ տվեք

✔️Մի՛ տեղաշարժեք

✔️Մի՛ հարվածեք

✔️Անվտանգ հեռավորությունից որևէ առարկայով նշագրեք տվյալ վայրը

✔️Թույլ մի՛ տվեք ոչ մասնագետներին մոտենալ Ձեզ

✔️Եթե միայնակ չեք՝ բարձրաձայն զգուշացրեք մյուսներին, որ տարածքում վտանգավոր առարկա կա ✔️Եկած ճանապարհով զգուշորեն ե՛տ դարձեք

✔️Զանգահարե՛ք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ անվճար թեժ գիծ՝ 0 8000 9000 կամ ԱԻՆ 911, Ոստիկանություն 1 02։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ