Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Հրաչ Սահակյան 5.10.2020 - 23:27
5.10.2020 - 23:27 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:

Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ