Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն առանձնազրույց կունենան

Աննա Կոստանյան 2.02.2023 - 10:41
2.02.2023 - 10:41 դիտում

Ալմաթիում կհանդիպեն ՀՀ և ՌԴ վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:

«Թվային Ալմաթի 2023» ֆորումի շրջանակներում այսօր կկայանա Եվրասիական միջկառավարական նիստ` նեղ շրջանակով, որից հետո ՌԴ վարչապետն առանձնազրույցներ կունենա:

Առաջինը նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ