Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

26.05.2024 - 12:51 դիտում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։

«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ – Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- գրել է Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ:

Տեղեկացնենք՝ ՆԳ նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:

Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Воскресенье, 26 мая 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ