Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան

Աստղիկ Խաչատրյան 27.02.2024 - 11:34
27.02.2024 - 11:34 դիտում

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ