Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

25.05.2024 - 11:20 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ եղանակային վատ պայմանների պատճառով իրեն տեղափոխող ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով տեսանյութ:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ