Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն դիերի և մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ

Աննա Կոստանյան 1.06.2021 - 13:20
1.06.2021 - 13:20 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ, հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում, և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։

Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաև Առողջապահության նախարարությունը, և բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Գևորգյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ