Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել. Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 10.03.2025 - 16:01
10.03.2025 - 16:01 դիտում

Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասայանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։
Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ