Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակը

Աստղիկ Խաչատրյան 16.11.2021 - 19:41
16.11.2021 - 19:41 դիտում

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ