Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին

Աննա Կոստանյան 30.05.2024 - 11:30
30.05.2024 - 11:30 դիտում

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկից առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ու ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին:

«Ուզում եմ Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքների անդամներին»,- նշեց վարչապետը:

Որից հետո ՏԿԵ նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը հանդս եկավ զեկույցով, ներկայացնելով՝ թե ինչ իրավիճակ է աղետի գոտում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ